Հոգեբան. Ինքնասպանությունների թվի աճը կապված է աղանդների բազմացման հետ

Հոգեբան. Ինքնասպանությունների թվի աճը կապված է աղանդների բազմացման հետ

PanARMENIAN.Net - Երկրորդ բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը Հայաստանում ինքնասպանությունների թվի աճը կապում է աղանդների բազմացման, տարբեր ենթամշակույթների տարածման հետ, որոնց հետևորդներ են դառնում պատանիները:

Հոգեբանը ինքնասպանությունների թվի աճը բացատրում է նաև նրանով, որ Հայաստանում բացակայում է հոգեբանի և հոգեբույժի դիմելու կուլտուրան. « Այսօր կան շատ հոգեկան և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք այդպես էլ համապատասխան օգնություն չեն ստանում, և, ի վերջո, դիմում են հուսահատ քայլին` ինքնասպանությանը»:

Ասուլիսի մյուս բանախոս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նույնպես կարծում է, որ ինքնասպանությունների մեծ մասը կարելի է կանխել, եթե ժամանակին մարդուն համապատասխան բարոյահոգեբանական օգնություն ցուցաբերվի. «Ինքնասպանություն գործել պատրաստվող մարդկանց 80 տոկոսը մարդկանց հետ զրուցելուց հետո ետ է կանգնում իր որոշումից»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---