«ԱրմենՏել»-ի բաժանորդները ռոումինգով կարող են անվճար խոսել 2 րոպե

«ԱրմենՏել»-ի բաժանորդները ռոումինգով կարող են անվճար խոսել 2 րոպե

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ռոումինգում գտնվող Beeline բջջային կապի բաժանորդների համար «Թեժ ամառ»ծառայության մեկնարկի մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, ցանկացած օպերատորի ցանցում ստանալ զանգեր 0 դրամ սակագնով` խոսակցության առաջին երկու րոպեների ընթացքում: 3-րդ րոպեից սկսած մուտքային զանգի արժեքը հաշվարկվում է 400 դրամ/րոպե սակագնով: Ելքային զանգերը հաշվարկվում են համաձայն համապատասխան սակագնային գոտու:

«Նոր ծառայության շնորհիվ «ԱրմենՏել» ընկերության բաժանորդներն աշխարհի ցանկացած երկրում կարող են էապես խնայել մուտքային զանգերի հաշվին», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Թեժ ամառ» ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային կապի հետվճարային և կանխավճարային համակարգերի բաժանորդները, նախապես ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը: «Թեժ ամառ» ծառայությունը կարելի է միացնել հավաքելով *555# վճարովի հրահանգը: Ծառայության գործողության ժամկետը 7 օր է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---