ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ինչպես հաղորդել են Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունում, ուղերձում մասնավորապես, ասվում է. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ երկրի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության հետագա խորացումը համահունչ է մեր երկրների արմատական շահերին եւ կարեւոր դեր է խաղում Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման գործում»: Նշենք, որ ուղերձը ավարտվում է բարեկեցության ու բարգավաճման մաղթանքներով, ուղղված Հայաստանի ժողովրդին:
 Ուշագրավ
---