ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆ Է, ԳՏՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ22 սեպտեմբերի 2004 - 19:43 AMT PanARMENIAN.Net - «Մենք դասում ենք Հայաստանը եվրոպական ընտանիքի երկրների շարքին եւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու անդամ երկրների հետ համարում ենք մեր երկրի անվտանգության բաղկացուցիչ մասը»: Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Գերմանիայի նորանշանակ դեսպան Հայկե Ռենատե Փայչի հետ հանդիպման ընթացքում: Նա նաեւ հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կհաջողվի ստեղծել հայ-գերմանական ռազմական համագործակցության իրավական դաշտ: Նշենք, որ կողմերն անդրադարձել են նաեւ ընթացիկ տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի Գերմանիա կատարելիք այցին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |