Փորձագետ. Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները մի բան են, իսկ իրողությունը միանգամայն այլ բան

Փորձագետ. Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները մի բան են, իսկ իրողությունը միանգամայն այլ բան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների Լոս Կաբոսում արված հայտարարությունը կրկնում է բոլոր նախորդ հայտարարությունները: Կարևորն այն է, թե իրականում ինչ բանակցություններ են գնացել և կողմերը ինչ պարտավորություններ են ստանձնում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել ԳԱԱ Արևելագիտության ինստիոտւտի աշխատակից Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, հայտարարությունն ընդունվել է Հարավային Կովկասում և հարակից տարածքներում ԱՄՆ ակտիվության աճի ֆոնի վրա, ինչն անմիջապես շոշափում է նաև Ռուսաստանի շահերը»,-ասել է Անդրեյ Արեշևը:

«Մի քանի օր առաջ իր ելույթներից մեկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դրական գնահատեց ՄԽ գործունեությունը, որն, ըստ նրա, Մոսկվայի ու Վաշինգտոնի համագործակցության արդյունավետ մոդել է: Սակայն, գնալով դժվարանում է թաքցնել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի քաղաքականության առնվազն տարբեր ուղղվածությունը: Եթե Մոսկվան շահագրգռված է կայունության մեջ, ապա ԱՄՆ-ն դեմ չէ «ստեղծագործաբար» մի քիչ ղեկավարել նրան: Այնպես որ, ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները մի բան են, իսկ իրողությունը միանգամայն այլ բան է»,-ասել է Արեշևը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---