Մեկ օրում պաղեստինցիները Իսրայելի ուղղությամբ 40 հրթիռ են արձակել![]() 20 հունիսի 2012 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Իսրայելցի ոստիկանը ծանր վիրավորվել է պաղեստինյան հրթիռի բեկորներով, որոնք ընկել են երկրի հարավում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը իրավապահ մարմինների վրա հղումով: «ՀԱՄԱՍ»-ի գրոհայինները հայտարարել են հրթիռակոծությանը մեղսակից լինելու մասին՝ «լռության» բազմամսյա քաղաքականությունից հրաժարվելը համարելով պատասխան վեց հայրենակիցների մահվանը: Հիմնականում բեկորներն ու ականները ընկել են սահմանամերձ ամայի տարածքներում՝ վնաս չպատճառելով: Իսրայելցի ոստիկանները հաշվել են, որ մեկ օրում Իսրայելի տարածքի վրա 41 հրթիռ է ընկել: Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են «պատասխան գործողությունները»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |