Վոլոդյա Ֆրանգուլյանն ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ԵԱ բրոնզե մեդալակիր է դարձել![]() 20 հունիսի 2012 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Զագրեբում անցնում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցումների առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Վոլորդյա Ֆրանգուլյանը (60 կգ ք/կ) նվաճեց բրոնզե մեդալ: Հայ մարզիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, նա հաղթել է Արտյոմ Իլյասին (Լատվիա) և Վլադիմիր Նեչիպորուկին (Ուկրաինա): Այնուհետև քառորդ եզրափակչում նա զիջել է Սելահադդին Ղիլիքսալայանուին (Թուրքիա), սակայն քանի որ թուրք ըմբիշը չհասավ եզրափակիչ, Ֆրանգուլյանը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Այդ մենամարտերում նա հաջող է հանդես եկել և դարձել է բրոնզե մեդալակիր: Հունիսի 20-ին 55 կգ քաշային կարգում 1/16 եզրափակչից պայքարը կսկսի Արտակ Հովհաննիսյանը, 1/8 եզրափակչում Դավիթ Ափոյանը (66 կգ ք/կ) կմենամարտի Իբրո Ցակովիչի հետ (Սերբիա), Վահե Թամրազյանի (84 կգ ք/կ) մրցակիցը կլինի Լուկաս Շոֆլերը (Գերմանիա), իսկ Համլետ Աբրահամյանը (120 կգ ք/կ) կհանդիպի Վիկտոր Սվետլիտսկինի (Հունաստան) հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |