Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն արդեն հասանելի է բոլորին![]() 20 հունիսի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից Հայկ Մելիքյանի կատարմամբ Առնո Բաբաջանյանի դաշնամուրային մենանվագ ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն կներկայացվի հայաստանյան և միջազգային երաժշտասեր հանրության ուշադրությանը: Ինչպես հայտնում են դաշնակահարի մենեջմենթից, սկավառակի թողարկումը ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությունն է: Մեծանուն կոմպոզիտորի հեղինակային կատարումներից հետո` իր ձևաչափով և ստեղծագործությունների հագեցվածությամբ սա առաջին սկավառակն է, որը ներառել է «Վեց պատկեր», «Պոլիֆոնիկ սոնատ», «Պոեմ», «Մտորում» գործերը, ինչպես նաև` բոլոր մանրակտավ պիեսները: «Ձայնագրությունները երկու տարվա աշխատանքի արդյունք են: Բաբաջանյանի ստեղծագործություններից «Վեց պատկեր»-ն էր, որն առաջինը ձայնագրեցի 2010 թ-ին: Այն ժամանակ դեռ չեի պատկերացնում, որ Բաբաջանյանի ստեղծագործությունների հաջորդական ձայնագրություններս կհանգեցնեն մի ձայներիզի, որը կներառի կոմպոզիտորի ողջ մենանվագ դաշնամուրային ժառանգությունը: Դա բարդ, պարտավորեցնող և բծախնդիր աշխատանք էր: Խորապես շնորհակալ եմ ՀՀ մշակույթի նախարարությանը` նախաձեռնության ի կատար ածման համար», - նշել է Հայկ Մելիքյանը: Ծանուցագրի հեղինակն է արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |