Լիբերման. Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում զգալի է իրանական սպառնալիքը![]() 20 հունիսի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում զգալի է իրանական սպառնալիքը: Այդ մասին IzRus պորտալին է հայտարարել Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը: Այս համատեքստում նա պարզաբանել է. «Խոսքը Տաջիկստանի , Ղրղզստանի մասին է: Հիշենք հրեաների դեմ վերջին մահափորձերն Ադրբեջանում, ինչպես նաև Իրանի հրապարակային սպառնալիքներն Ադրբեջանի հասցեին «Եվրատեսիլի» շեմին և դրա ժամանակ: Դա վերաբերում է ողջ Կենտրոնական Ասիային ու Հարավային Կովկասին»: Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը «վեցնյակի» հետ բանակցություններում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ նախարարն ասել է«Ռուսաստանն իրեն զուսպ է պահում: «Վեցնյակի» հարցում նա, ցավոք, ընդհանուր տեսակետի կողմնակից է, կիսում է ընդհանուր մոտեցումը, որը ես սխալ եմ համարում: «Մենք կփորձենք Ռուսաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմի համատեքստում մեկ անգամ ևս բացատրել, որ կարևոր է հասկանալ, թե ինչ հեռանկարներ են մեզ սպասում նման զարգացումների դեպքում»,-ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |