Հայաստանում 2012թ. մայիսին միջին ամսական աշխատավարձը աճել է 3,8 տոկոսով` կազմելով 114 875 դրամ![]() 20 հունիսի 2012 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2012 թվականի մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 3,8 տոկոսով` կազմելով 114 875 դրամ: Ընդ որում ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշը նվազել է 1,5 տոկոսով: Միաժամանակ 2012թ. հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 4,7 տոկոս` հասնելով 114 756 դրամի: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012թ. մայիսին աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 3,9 տոկոսով` կազմելով 92 136 դրամ, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 1 տոկոս: Ընդ որում 2012թ. հունվար-մայիսին 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ պաշտոնյաների աշխատավարձի աճը կազմել է 4,4 տոկոս` հասնելով 92 175 դրամի: Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը կազմել է 3,7 տոկոս` հասնելով 141 411 դրամի: Ընդ որում 2012թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 1,9 տոկոս անկում: Միաժամանակ 2012թ. հունվար-մայիսին 2011թ. նույն հատվածի համեմատ աշխատավարձերի աճը կազմել է 4,6 տոկոս` հասնելով 141 614 դրամի:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |