ՄՈՒՐԹՈՒԶ ԱԼԵՍՔԵՐՈՎ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵՆ ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ23 սեպտեմբերի 2004 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգային իրավական նորմերի հիման վրա կարգավորելու օգտին: Ինչպես հաղորդել է Բաքվի «525-րդ թերթը», նախօրեին այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը Ադրբեջանում գտնվող Ավստրիայի գլխավոր դատախազ Վալտեր Պրեսլաուերի հետ հանդիպման ընթացքում: Միաժամանակ նա նշել է, որ «Ադրբեջանին պարտադրված պատերազմը լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար»: Միլի մեջլիսի խոսնակը խիստ քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը` նշելով, որ այսօրվա դրությամբ տարվում են բանակցություններ, որոնցից ադրբեջանական կողմը դրական արդյունք է ակնկալում: «Սակայն այդ դեպքում միջազգային կազմակերպությունները պետք է հրաժարվեն երկակի ստանդարտներից եւ փոխեն իրենց վերաբերմունքը», ընդգծել է Մ.Ալեսքերովը: Վ.Պրեսլաուերն իր հերթին նշել է, որ Ավստրիան ջանք չի խնայի Ադրբեջանին օգնելու գործում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |