Ուորեն –Գրինը սիրով ընդունել է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժոր դառնալու առաջարկը![]() 20 հունիսի 2012 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական արքունիքի գլխավոր հրավիրյալ դիրիժոր, Լոնդոնի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Քրիստոֆեր Ուորեն –Գրինը սիրով է ընդունել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջարկը` դառնալ նրա գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Մամլո ասուլիսում նա նշեց, որ երբ առաջին անգամ եկավ Հայաստան համագործակցելու ֆիլհարմոնիկի հետ, «սիրահարվեց նվագախմբին»: Այդ իսկ պատճառով երկրորդ անգամ ևս մեծ սիրով եկավ Հայաստան: Այս անգամ նրան էլ ավելի հիացրեց նվագախումբը, և արդյունքում համաձայնվեց դառնալ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր: Առայժմ առաջարկը բանավոր համաձայնության մակարդակի վրա է: Գերմանացի հայտնի դաշնակահար Բերնդտ Գլեմզերը, ով նույնպես առաջին անգամ չէ ելույթ ունենում Երևանում, ասաց որ միշտ սիրում է գալ Հայաստան, և իրոք տարեց տարի նվագախումբն ավելի լավն է դառնում: Հիշեցնենք, որ հունիսի 22-ին դաշնակահարը նվագախմբի հետ ներկայացնելու է Պ. Ի. Չայկովսկու Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը: Համերգը ղեկավարելու է Ուորեն –Գրինը: Համերգի երկրորդ մասում նվագախումբը կկատարի Ֆորեի «Պավան» և Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությունները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |