ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ23 սեպտեմբերի 2004 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է անմիջականորեն շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իր ջանքերը` կազմակերպելով հակամարտող կողմերի ԱԳՆ ղեկավարների հանդիպումներ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «525» թերթը, այդ մասին նախօրեին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Ունալ Չեւիկեզը: Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքում ՄԱԿ-ի հերթական նստաշրջանի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կանցկացնի ադրբեջանցի եւ հայ իր գործընկերների հետ, որոնցում առաջնայինը կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նա նաեւ հաստատել է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների մինչ այդ ծրագրված եռակողմ հանդիպման հետաձգումը: Նրա խոսքերով` դա կապված է Նյու Յորքում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների տարբեր ժամանակներում գտնվելու հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |