ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-9-ը Վիլնյուսում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ կընթանա միջազգային խորհրդաժողով` «Օմբուդսմենի համագործակցությունը ոստիկանության եւ պատժական համակարգի հետ» թեմայով: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, հանդիպմանը Հայաստանը կներկայացնեն ՀՀ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, երկու իրավաբան օմբուդսմենի գրասենյակից եւ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ: Նշենք, որ խորհրդաժողովին կմասնակցեն ԱՊՀ ու Եվրոպայի երկրների օմբուդսմեններ, ինչպես նաեւ հայտնի փորձագետներ եւ իրավապաշտպաններ:
 Ուշագրավ
---