ՊՆ-ն վստահ է, որ «Հարսնաքարի» միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ![]() 20 հունիսի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, արդեն կան ձերբակալվածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, հաղորդագրության մեջ նշվում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսևորումը, անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: Պաշտպանության նախարարությունը հետևում է միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում տուժածներին, նրանց հարազատներին և վստահեցնում է, որ անտարբեր չէ մեր հասարակությունում առկա սանձարձակ դրսևորումների նկատմամբ»: Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի է ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Մամուլում տեղեկություններ կան, որ ՊՆ մայորին ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով : ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |