ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՌԱՋ Է ԸՆԹԱՑԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում Հայաստանի օրենսդրությունը զգալիորեն առաջ է ընթացել: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահի խորհրդական, հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի կատարման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանը: Նրա խոսքերով` կոռուպցիայի դեմ պայքաում կարեւոր դեր է հատկացվում ԶԼՄ-ներին եւ հանրությանը: Եսայանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կոալիցիոն իշխանությունների առաջին քայլն է դարձել այդ երեւույթի ներկայացումը եւ դրա գանահատականը, որպես հանրապետության ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք: Ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը` նախագահի խորհրդականն ասել է, որ ծրագիրը փակ փաստաթուղթ չէ եւ իշխանությունները պատրաստ են ընդունել ցանկացած առաջարկություն եւ քննարկել հանրության քննադատությունը: Ինչ վերաբերում է տվյալ ծրագրի իրագործման համար պատասխանատուներին, ապա Բ.Եսայանը հիշեցրել է, որ ՀՀ նախագահի հրամանագրով վերջերս ստեղծվել է նախագահին առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ համապատասխան մոնիտորինգի հանձնաժողով:
 Ուշագրավ
---