Նաիրա Զոհրաբյան. Ինչ-որ մեկը պետք է պատասխան տա 14,5 տոկոս տնտեսական անկման համար![]() 20 հունիսի 2012 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանում ներկայացված կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խիստ քննադատության ենթարկեց կառավարությանն ու դրա ղեկավարին: Զոհրաբյանի ելույթը պարզապես իրարանցում էր առաջացրել խորհրդարանական մեծամասնության շրջանում: Զոհրաբյանի խոսքով` կառավարությունը խոստացել էր աղքատության տոկոսի նվազում, մինչդեռ 35,8 տոկոս աղքատություն ունենք: Նրա կարծիքով` արտագաղթը հասել է անհանգստացնող չափերի` օրական միջինը գրեթե 1 գյուղի բնակչության չափով մարդիկ են արտագաղթում: «Կառավարությունը, որի քաղաքականությունը փաստորեն մնալու է նույնը, ձախողել է նախկին ծրագիրը: Հիմա այդ կառավարությունն այսօր գրեթե նույն կազմով, նույն վարչապետի գլխավորությամբ, նույն ծրագրով ու գաղափարախոսությամբ ակնկալում է վստահության քվե: Ես մեծ վերապահումներով եմ նոր կառավարություն և նոր ծրագիր բառերն օգտագործում»,- ասաց նա: Զոհրաբյանի կարծիքով` ծրագրի առանցքում բացակայում են մեխանիզմները: «Ինչպես կարելի է ձախողել նախկին ծրագիրը և այսօր խրոխտ կեցվածքով գալ կանգնել և կրկին վստահության քվե ակնկալել: Ինձ համար սա տնտեսագիտական նոր խոսք է, նոր գյուտ»,- նշեց Զոհրաբյանը` հավելելով, որ ֆինանսական ճգնաժամը դարձավ «փրկօղակ, որի վրա կարելի է բարդել ձախողումները»: Զոհրաբյանի համոզմամբ` ինչ-որ մեկը պետք է պատասխան տա 14,5 տոկոս տնտեսական անկման համար: «Թե՞ կարելի է ոչնչի համար պատասխան չտալ, խրոխտ կերպով գալ, կանգնել ու ակնկալել վստահության քվե: Լրջագույն առաջընթացի համար անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրերց, որ կառավարության այս ծրագրին ԲՀԿ-ն միաձայն դեմ կքվեարկի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |