Intel-ը ներկայացրել է 50 միջուկներով Xeon Phi սոպրոցեսորը սուպերհամակարգիչների համար

Intel-ը ներկայացրել է 50 միջուկներով Xeon Phi սոպրոցեսորը սուպերհամակարգիչների համար

PanARMENIAN.Net - Intel ընկերությունը ներկայացրել է 50 միջուկներով Xeon Phi սոպրոցեսորը սուպերհամակարգիչների համար: Այդ մասին հաղորդում է NEWSru.com կայքը:

Սոպրոցեսորի մատակարարումները կմեկնարկեն մինչև տարեվերջ: Ընդ որում առաջին սուպերհամակարգիչը, որն օգտագործում է այդ արագացուցիչները, արդեն հայտնվել է Top500 վարկանիշում:

Տասնյակ արտադրողներ, ներառյալ Cray-ը, Dell-ը, HP-ն, IBM-ը և Nec-ը արդեն հիմա մտադիր են օգտագործել նոր սոպրոցեսորը իրենց համակարգերում:

Intel-ի փորձագետները գտնում են, որ 2020 թվականին իրենց առաջարկած լուծումը թույլ կտա 4 էկզաֆլոպս և ավելի հզորությամբ սուպերհամակարգիչներ ստեղծել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---