Էդուարդ Մարկարով. Այսօր երեկոյան ինձ անակնկալ է սպասվում, սակայն դեռ ամեն ինչ գաղտնի է պահվում![]() 20 հունիսի 2012 - 19:19 AMT PanARMENIAN.Net - «Էդուարդ Մարկարովի ուղեղը համակարգչից արագ էր աշխատում, դա էր պատճառը, որ մրցակցի տուգանային հրապարակում միշտ հաղթող էր դուրս գալիս ու գրավում էր դարպասը: Չկար այնպիսի իրավիճակ, որից Էդիկը հաղթանակած դուրս չգար ու գոլ չխփեր»,- լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց սպորտի վարպետ, Երևանի պատվավոր քաղաքացի Հարություն Քեհեյանը: Քեհեյանն ավելացրեց, որ Մարկարովը մեծ ներդրում ունի 1973 թվականին գրանցած «Արարտի» հաղթանակներում: Հունիսի 20-ին Մարկարովի ծննդյան օրը Երևանի հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ մեծարման երեկո, որի ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի վետերանները` Մարկարովի ընկերները, անցկացրին ընկերական հանդիպում: Խաղն ավարտվեց ոչ ոքի` 7:7 հաշվով: Հայաստանի կազմում երկրորդ գոլի հեղինակ դարձավ Մարկարովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Ալեքսանդր Միրզոյանը. «Այսօր դաշտում մենք ականատես եղանք գեղեցիկ ֆուտբոլի, որը ժամանակին խաղում էր Մարկարովը»: «Նման հանդիպումները պետք է հաճախակի անցկացվեն, որպեսզի մեր վետերաններին չմոռանան: Այսօր երեկոյան ինձ անակնկալ է սպասվում, դեռ ամեն ինչ գաղտնի է պահվում»,- անխեղծացավ Մարկարովը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |