ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎՐԱ19 մարտի 2003 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի մասնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի անդրադառնա իր կողմից նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման ընթացակարգի վրա: Այդ մասին, «Արկա» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանը: Նա նշել է, որ «պետական ԶԼՄ-ների արտահայտություններն այն մասին, թե Ս.Դեմիրճյանը հաշտվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության հետ, չեն համապատասխանում իրականությանը»: Գ.Հարությունյանը հիշեցրել է, որ մարտի 17-ին Ս.Դեմիրճյանը հայտ է ներկայացրել Սահմանադրական դատարան Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ: Նրա խոսքերով, տվյալ հայտարարությանը կցվել են համապատասխան փաստաթղթեր, կազմված 1617 էջից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |