Ադրբեջանի բնիկ ժողովրդները հայերին թշնամի չեն համարում, ասում է Լևոն Մելիք-Շահնազարյանը![]() 22 հունիսի 2012 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Սահմանից այն կողմ միայն թշնամիներ չեն ապրում, ասել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում: Նրա խոսքով, ըստ մարդահամարի, Ադրբեջանի բնակիչների 93 տոկոսն ազերիներ են, այնինչ զոհված զինվորների մեջ մեծ քանակ են կազմում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ լեզգիները, ավարները: Քաղաքագետը վիճակագրական տվյալներ է բերել, որոնց համաձայն 2010 թ-ին մահացած 97 զինծառայողներից 49-ը ազգային փոքրամասնությունների՝ Ադրբեջանի բնիկ ժողովրդների, ներկայացուցիչներ են, 2011 թ-ին նրանք կազմել են զոհվածների 36 տոկոսը, իսկ հիմա, ըստ դաղստանյան թերթերի` գերազանցում են 50 տոկոսը: Լևոն Մելիք-Շահնազարյանը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը ազգային փոքրամասնություններին ուղարկում է ծառայելու սահմանային գոտի՝ թեժ գիծ, իսկ ազերի զինծառայողներին` բնիկ ժողովրդների բնակության տարածքներ, նրանց վերահսկելու համար: Նրա խոսքով, դա կարող է հանգեցնել ծանր հակամարտության և վատ հետևանքներ կունենա փոքրամասնությունների համար: Դրա ապացույցն, ըստ քաղաքագետի, ազգային փոքրամասնությունների կոչն է լրատվամիջոցներից մեկում, որտեղ ասվում է, որ հայերն իրենց թշնամի չեն, և նրանք չեն ուզում ծառայել ԼՂՀ սահմանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |