Ուիմբլդոնում Դավիթ Նալբանդյանի առաջին հանդիպումը կլինի Յանկո Տիսպարևիչի հետ

Ուիմբլդոնում Դավիթ Նալբանդյանի առաջին հանդիպումը կլինի Յանկո Տիսպարևիչի հետ

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել Ուիմբլդոնի տղամարդկանց մրցաշարի վիճակահանությունը: Այս տարի մրցաշարը կանցնի հունիսի 25-ից հուլիսի 8-ը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը առաջին խաղում կխաղա Յանկո Տիսպարևիչի (Սերբիա) հետ: Այս տարի թենիսիստները հանդիպել են երկու անգամ՝ Indian Wells-ում հաղթել է Նալբանդյանը, իսկ Մայամիի մրցաշարում՝ Տիսպարևիչը:

Ուիմբլդոնի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը (Սերբիա) կմեկնարկի իսպանացի Խուան Կառլոս Ֆերերոյի հետ:

Մինչ Ուիմբլդոնի մեկնարկը Նալբանդյանը մասնակցում էր Boodles Challenge մրցաշարին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---