ԱՄՆ-ը «վեցնյակից» ավելի կոշտ դիրքորոշում է պահանջում Իրանի հանդեպ

ԱՄՆ-ը «վեցնյակից» ավելի կոշտ դիրքորոշում է պահանջում Իրանի հանդեպ

PanARMENIAN.Net - «Վեցնյակի» երկրները պետք է ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնեն` կապված Իրանի հետ բանակցությունների հերթական անհաջող ելքի հետ»,- հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Դենիս Ռոսը: Նա ասել է, որ նախօրոք ենթադրում էր, որ մոսկովյան հանդիպումն անարդյունք ավարտ կունենա. ««Վեցնյակի» երկրները, հեռանալով Իրանի միջուկային խնդրի աստիճանական լուծումից, պետք է ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնեն: Եթե Թեհրանին արժանի պատասխան չտանք, նա կհամարի, որ դեռ ժամանակ ունի: Գլխավոր հարցը կայանում է նրանում, թե արդյոք Թեհրանը պատրաստ է ընդունել բանակցությունների արդյունքները: Իրանը կարող է խաղաղ նպատակներով օգտագործել ատոմային էներգիա: Բայց նա չպետք է զբաղվի դրա ինտենսիվ զարգացմամբ: Եթե Թեհրանը չընդունի այդ պայմանը, նշանակում է` դիվանագիտությունը չօգնեց խնդրի լուծմանը:

Ըստ իս, խնդրի լուծման լավագույն ճանապարհը դիվանագիտական փորձերն ավելացնելն է: Իրանը պետք է իմանա, որ մենք ջանում ենք խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Դրա հետ մեկտեղ մենք նաև չենք վախենում, որ քննարկումներն անհաջող են ավարտվել: Դրանից պետք է վախենա Իրանը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---