Հովիկ Աբրահամյանը ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին![]() 23 հունիսի 2012 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական միջպետական և միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարևորել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով իր հրավերը` Գերմանիայի Բունդեսթագի նախագահին այցելել Հայաստան: Շմիդթը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին` համագործակցության համար` նշելով, որ իր պաշտոնավարության տարիների ընթացքում Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Նա նույնպես կարևորել է երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը և փոխադարձ այցերը ` իբրև հայ-գերմանական հարաբերությունների զարգացման կարևոր գործոն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |