Հունիսի 23-ին նշվում է Միջազգային օլիմպիական օրը

Հունիսի 23-ին նշվում է Միջազգային օլիմպիական օրը

PanARMENIAN.Net - 1894թ. հունիսին Փարիզում տեղի ունեցավ Միջազգային կոնգրես, նվիրված ֆիզիկական դաստիարակության խնդիրներին, որին մասնակցել են 12 երկրների ներկայացուցիչներ: Հունիսի 23-ին զեկույցով հանդես եկավ օլիմպիական շարժման վերականգնման ջատագով Պիեռ դը Կուբերտենը: Նա ծանոթացրել է հավաքվածներին իր կողմից մշակված Օլիմպիական խաղերի կազմակերպչական հիմքերին: Կոնգրեսը հավանություն տվեց առաջարկին:

Այդ ժամանակ էլ ստեղծվեց Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը: ՄՕԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնեց դը Կուբերտենը: Կոնգրեսը որոշեց 1896թ. Օլիմպիադան անցկացնել Հունաստանում:

1967թ. ՄՕԿ-ը որոշում կայացրեց հունիսի 23-ը համարել Միջազգային օլիմպիական օր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---