Միշո Էրբանը հայտնվել է Գինեսի գրքում որպես մոլորակի ամենաարագ սքեյթբորդիստ![]() 23 հունիսի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Գինեսի ռեկորդների կոմիտեն հաստատել է, որ կանադացի Միշո Էրբանը մոլորակի ամենաարագ սքեյթբորդիստն է: Վերնոն քաղաքի 28-ամյա բնակիչը կարողացել է անվավոր տախտակի վրա մինչև 129,94 կմ/ժամ արագություն բացել: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչ Մայքլ Էմպիրիկը նշել է, որ դա մարդու ունակությունների զարմանալի դրսևորում է: «Երբ ես ներքև եմ սլանում, ես պատկերացնում եմ, թե ես «Ֆորմուլա-1»-ի բոլիդ եմ»,-ասել է նա լրագրողներին: Նա գրեթե 17 կմ/ժամով գերազանցել է Գինեսի գրքի նախորդ ռեկորդը՝ 113 կմ ժամում: Այն սահմանել էր 2007թ. հոկտեմբերի 20-ին բրազիլացի Դագլաս դա Սիլվան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |