Էրեբունի ամրոց է այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն![]() 23 հունիսի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 23-ի առավոտյան Էրեբունի ամրոց է այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և դեսպանության մշակութային համագործակցության հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենի ուղեկցությամբ: Հունիսի 5-ից Էրեբունի ամրոցում վերսկսված հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների ծրագիրը նախատեսված է 2012-2015 թվականների համար և ֆինանսավորվում է “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների կողմից: Պեղումների այս գործաշրջանում “Էրեբունի” արգելոց-թանգարանը հանդես է գալիս նաև որպես պեղումների ձեռնարկող: Պեղումների նպատակը և նշանակությունը ներկայացրել են ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը և Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը: Ստեֆան Դեշամպը նշել է, որ Էրեբունին հետաքրքիր հնավայր է և իր ճարտարապետության և հայտնաբերված հնագիտական առարկաների տեսանկյունից: Նա Էրեբունին գնահատել է որպես կարևոր հնագիտական հուշարձան` ողջ Մերձավոր Արևելքի համար: Դեսպանի հետ զրույցում Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը բազմիցս կարևորել է Էրեբունիի դերը Երևան մայրաքաղաքի համար և շեշտել է հնավայրը հանրությանը նորովի ներկայացնելու բարելավումների անհրաժեշտությունը: Արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն ֆրանսիացի գործընկերների հետ աշխատում են համատեղ ցուցահանդեսի շուրջ, որը կրելու է “Էրեբունի. երեկ և այսօր” խորագիրը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |