Վրաստանի ԱԳՆ. Աստված հեռու պահի Ղարաբաղում պատերազմի վերսկսումից![]() 23 հունիսի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - «Զերկալո նեդելի. Ուկրաինա» պարբերականը հրապարակել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի Թիֆլիսը, եթե ԼՂՀ-ում կրկին վերսկսվեն ռազմական գործողությունները, Վաշաձեն ասել է. «Աստված հեռու պահի նոր պատերազմից. այն «կթաղի» երեք հարավկովկասյան երկրների ինքիշխանթյունն ու անկախությունը»: Նա նաև հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը հարցի շուտափույթ հանգուցալուծման կբերեն: «Բայց երրորդ ուժն ակտիվ աշխատում է խանգարել Մինսկի խմբի գործողություններին, ինչպես նաև զինադադարի գծում հնարավորինս երկար պահպանել լարվածությունը», - ասել է նա: Այն հարցին, թե արդյոք այդ երրորդ ուժը Ռուսաստանն է, Գրիգոլ Վաշաձեն պատասխանել է. «Ինչպես ասվում է` կռահեք ինքներդ»:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |