Սիրիական սահմանապահները Թուրքիայի կողմից երկիր թափանցել փորձող ահաբեկիչների են ոչնչացրել![]() 24 հունիսի 2012 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Սիրիական սահմանապահները կիրակի օրը ոչնչացրել են Թուրքիայի կողմից երկիր թափանցել փորձող մի խումբ ահաբեկիչների: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում տալով SANA սիրիական պետական գործակալությանը, որն այլ մանրամասներ չի ներկայացնում: New York Times թերթն այս շաբաթ հաղորդել էր, որ Թուրքիայի՝ Սիրիայի սահմանին հարող տարածքներում ԿՀՎ ներկայացուցիչների խումբ է գտնվում, որը համակարգում է զենքի մատակարարումը Սիրիական ազատ բանակին (ՍԱԲ): Հրատարակությունը, հղում տալով անանուն ամերիկյան և արաբական աղբյուրներին, հաղորդում է, որ զենքը, մասնավորապես՝ ինքնաձիգները, հակատանկային միջոցներն ու այլ սպառազինությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների համար գնվում է Թուրքիայի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի միջոցներով և փոխանցվում ԿՀՎ էմիսարներին: Սակայն Թուրքիայի ԱԳՆ-ը ուրբաթ օրը հերքել էր սիրիական զինված ընդդիմությանը զենք մատակարարելու մասին հաղորդագրությունները: Ահաբեկիչների խմբի ոչնչացման մասին հաղորդագրությունը ստացվել է Դամասկոսի և Անկարայի միջև սիրիական ՌՕՈՒ կողմից կործանված թուրքական ինքնաթիռի շուրջ ծագած լարվածության ֆոնին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |