АТР-ն որոշել է չպատժել Նալբանդյանին Լոնդոնի մրցաշարի եզրափակչում տեղի ունեցած միջադեպի համար

АТР-ն որոշել է չպատժել Նալբանդյանին Լոնդոնի մրցաշարի եզրափակչում տեղի ունեցած միջադեպի համար

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը չի պատժվի Լոնդոնի մրցաշարի եզրափակչում տեղի ունեցած միջադեպի համար: Նալբանդյանը, տանուլ տալով գեյմը, ոտքով հարվածել էր գովազդային վահանակին, որի ետևում նստած էր գծային մրցավարը, և վնասել նրա ոտքը:

АТР-ն որոշել է, որ վնասվածքը միտումնավոր չի հասցվել և լրացուցիչ պատժամիջոցներ արգենտինացի թենիսիստի դեմ չեն կիրառվի: Նա արդեն իսկ զրկվել է վարկանիշային միավորներից ու պարգևից, որ վաստակել էր Լոնդոնի մրցաշարում:

Հունիսի 25-ից Նալբանդյանը կմասնակցի Ուիմբլդոնին և առաջին շրջանում նրա մրցակիցը կլինի Յանկո Տիպսարևիչը Սերբիայից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---