Գալապագոսյան կղզիներում մահացել է աշխարհի վերջին հսկայական Պինտո կրիան![]() 25 հունիսի 2012 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Գալապագոսյան արշիպելագի արգելոցում մահացել է Պինտո հսկայական կրիաների ենթատեսակի վերջին ներկայացուցիչը՝ «Միայնակ Ջորջը»: Այդ մասին հայտնում է Բի-բի-սին: Ինչպես պատմել են արգելոցի աշխատակիցները, Ջորջի մարմինը հայտնաբերել է հունիսի 24-ին տեսուչ Ֆաուստո Լլերենը, որը խնամում էր կրիային վերջին 40 տարիներին: Ջորջի հստակ տարիքը հայտնի էր, սակայն, ըստ գիտնականների այն գերազանցում էր 100 տարին: Առաջին անգամ Ջորջը հայտնաբերվել է գիտնականների կողմից 1972թ.: Ջորջը չկարողացավ ժառանգներ թողնել: Հերձումից հետո կրիան կզմռսվի և նրա խրտվիլակը կզետեղվի թանգարանում գիտական նպատակների համար, հայտնում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |