Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող է դարձել Դավիթ Հարությունյանը

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող է դարձել Դավիթ Հարությունյանը

PanARMENIAN.Net - Ջերմուկում ավարտվել է Կարեն Ասրյանի հինգերորդ հուշամրցաշարը: Հաղթող է դարձել Դավիթ Հարությունյանը, որը ներկայացնում էր Վրաստանը: 9 հնարավորից Հարությունյանը վաստակել է 7,5 միավոր և գերազանցել է մոտակա մրցակիցներին մեկ միավորով:

Հուշամրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը կազմում է 18,5 հազար դոլար, մասնակցել է 57 շախմատիստ, այդ թվում 13 գրոսմայստեր:

Կարեն Ասրյանը 2006թ. Շախմատային օլիմպիադայի չեմպիոն է, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: FIDE վարկանիշով ուներ 2634 միավոր, ինչն ապահովում էր նրան չորրորդ տեղը Հայաստանի լավագույն շախմատիստների թվում:

2008թ. 28 տարեկան հասակում Կարեն Ասրյանը մահացավ ինսուլտից: Այդ կապակցությամբ ընդհատված «Շախմատի հսկաներ» մրցաշարը անվանակոչվեց նրա անունով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---