Վանես Մարտիրոսյան. Ես պատրաստ եմ կռվել Սաուլ Ալվարեսի հետ ցանկացած տեղում և ցանկացած ժամանակ![]() 25 հունիսի 2012 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Երբ Վիկտոր Օրիսը տանուլ տվեց իի մենամարտը Խոսեսիտո Լոպեսին և նրա մենամարտը առաջին քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ անհնար դարձավ, իր շահագրգռվածությունը Ալվառեսի հետ մենամարտում հայտնեց պարտություն չունեցող Վանես Մարտիրոսյանը: «Ամիսներ շարունակ ես երկրպագուներից հաղորդագրություններ էի ստանում, որտեղ նրանք ասում էին, թե ցանկանում են տեսնել Ալվարեսի հետ իմ մենամարտը: Իսկ շաբաթ երեկոյան զանգերի առատությունն իմ հեռախոսի մարտկոցն ուղղակի չտարավ»,-Մարտիրոսյանի խոսքն է հայտնում է allboxing.ru-ն: Մարտիրոսյանն իր հաջորդ մենամարտը հուլիսի 7-ին կանցկացնի Կարսոնում Ռայան Դևիսի դեմ, սակայն դա չի խանգարում Ալվարեսի հետ մենամարտին, գտնում է Մարտիրոսյանը: «Ես նորություն ունեմ Օսկար դը լա Հոյաի ու Golden Boy-ի համար: Պետք չէ հակառակորդ փնտրել Ալվարեսի համար: Ես պատրաստ եմ մենամարտել նրա հետ ցանկացած տեղում և ցանկացած ժամանակ»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |