Կառավարության ծրագիրը կաջակցի սկսնակներին

Կառավարության ծրագիրը կաջակցի սկսնակներին

PanARMENIAN.Net - Կառավարության նոր ծրագիրն ուղղված է աջակցությանը փոքր ու միջին ձեռներեցությանը: Այդ մասին հունիսի 25-ին մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա, մեկնարկային ձեռնարկությունների համար նախատեսված է խորհրդատվություն, հատուկ դրամաշնորհային միջոցներ ու նույնիսկ արտոնյալ վարկեր: «Աջակցությունը ՓՄՁ-ներին թույլ կտա ապահովել Հայաստանի տնտեսության առաջընթաց աճը այդ տնտեսվարող սուբյեկտների ճկունության հաշվին»,-ասել է նա:

Գագիկ Մինասյանը նշել է նաև ՓՄՁ-ներին աջակցելու սոցիալական գործոնը, «քանի որ յուրաքանչյուր ժողովրդավարական պետություն բնութագրվում է առաջին հերթին ՓՄՁ-ների զարգացած շերտով»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---