«Հայաստանի փոքրիկ երգիչները» կշրջագայեն Ճապոնիայի քաղաքներով![]() 25 հունիսի 2012 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ից օգոստոսի 12-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մեծ շրջագայություն կունենա Ճապոնիայի քաղաքներում: Ինչպես նշված է երգչախմբի հաղորդագրության մեջ, նրանք կունենան 16 համերգ, կհանդիպեն ճապոնացի հայտնի մշակույթի գործիչների և երիտասարդների հետ: Երգչախումբը ներկայացնելու է հայկական հարուստ մշակույթը և, ինչպես միշտ, կատարելու է համաշխարհային անվանի հեղինակների ստեղծագործություններ: Երգչախումբն իր ողջ շրջագայության ընթացքում կկատարի նաև «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և Տիգրան Հեքեքյանի կողմից հայտարարված միջազգային մանկական խմբերգային մրցույթի երկու հաղթողների ստեղծագործությունները: Հաղթողները կհայտարարվեն 2012թ-ի հունիս ամսվա ընթացքում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |