ՀՀ ԱԳՆ. Սիրիայից Հայաստանի քաղաքացիների տարհանման մասին դեռ խոսք չի եղել![]() 25 հունիսի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ Սիրիայում կան ՀՀ քաղաքացիներ, բայց ստույգ թիվ ասել հնարավոր չէ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Սիրիայում բնակվում են ինչպես երկքաղաքացիներ, այնպես էլ ՀՀ քաղաքացիներ: Նաև բնակվում է հյուպատոսության ամբողջ անձնակազմը«», - ասաց Բալայանը: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք նախարարությունը չի պատրաստվում Սիրիայից տարհանել ՀՀ քաղաքացիներին, Բալայանը նշեց, որ «նման որոշման մասին դեռ խոսք չի գնացել»: Սիրիայում ՀՀ դեսպանատունը շարունակում է իր բնականոն հունով աշխատել: Արդեն մեկ տարուց ավելի է Սիրիայի տարբեր քաղաքներում շարունակվում են հակաիշխանական անկարգությունները, որոնք ուղղված են երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ: Դա ներքին շարունակական հակամարտություն է, որը արաբական գարնան մաս է կազմում: Թունիսի և Եգիպտոսի հեղափոխություններով ոգեշնչված` սիրիացի ցուցարարները դիմում են տարբեր տակտիկական գործողությունների, որոնք ուղղված են Բաաս կուսակցության գրեթե կեսդարյա իշխանության դադարեցմանը: Ի դեպ, քաղաքագետներն այս բախումները «աննախադեպ» են համարում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |