Գարեգին Երկրորդը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հարցեր![]() 25 հունիսի 2012 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին` տիկնոջ Վերա Սեդրակյանի ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սփյուռքում ու Հայրենիքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությանը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացվող ծրագրերին: ՀԲԸՄ նախագահը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մշտական զորակցության, մասնավորաբար ՀԲԸՄ հերթական` 87-րդ Ընդհանուր անդամական ժողովը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում անցկացնելու հնարավորության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան խնդիրներ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր: Հանդիպումից հետո տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյանները ծանոթացել են Ս. Էջմիածնում ընթացող լայնածավալ շինարարական, այդ թվում Սեդրակյան ամուսինների բարերարությամբ իրականացվող Հին Վեհարանի հիմնանորոգության և վերակառուցման աշխատանքներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |