Արդշինինվեստբանկը և ՍԱԶԲ-ը 8 մլն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել![]() 25 հունիսի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր Արդշինինվեստբանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջև ստորագրվեց 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում հիփոթեքային վարկավորման համար լրացուցիչ միջոցների տրամադրմանը: Բանկը նշված վարկային միջոցները կներգրավի առաջիկա 6 ամիսների ընթացքում և բնակչությանը կտրամադրի առավելագույնը 200,000 ԱՄՆ դոլար սահմանաչափով մատչելի և երկարաժամկետ բնակարանային հիփոթեքային վարկեր, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: «Բնակարանաշինությունը, որը ժամանակին լուրջ խթան հանդիսացավ Հայաստանի տնտեսական աճի համար, մեծապես տուժել է վերջին ճգնաժամից: Այս առումով բանկային համակարգը նույնպես պատասխանատու է անշարժ գույքի շուկայի և հիփոթեքային վարկավորման խթանման համար: ՍԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ Արդշինինվեստբանկը հնարավորություն կունենա ակտիվորեն մեծացնել իր հիփոթեքային վարկերի պորտֆելը», նշեց Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը: «Չնայած բնակելի անշարժ գույքի նկատմամբ սպեկուլյատիվ պահանջարկը էապես նվազել է, սակայն ֆունդամենտալ վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռևս կա պահանջարկ, քանի որ անշարժ գույքի շուկան հնացած է և շարունակում է մնալ խիտ բնակեցված. երբեմն 2 ընտանիք ապրում է մեկ փոքր բնակարանում: Կարճաժամկետ և բարձր տոկոսադրույքով հիփոթեքային վարկերը հանդիսանում են հիփոթեքային վարկավորման խթանման հիմնական խոչընդոտները: Այս նախագծի միջոցով մենք ցանկանում ենք բարելավել իրավիճակը` տալով լուծումներ մի շարք առկա խնդիրների` մասնավորապես Հայաստանում հիփոթեքային վարկերը դարձնելով առավել մատչելի և հասանելի»,հավելեց Գրիգորյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |