Ավստրալիան ակնկալում է, որ Հայաստանը կաջակցի իր թեկնածությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում![]() 25 հունիսի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ավստրալիայի վարչապետի Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի հարցերի հատուկ բանագնաց Ռասել Թրուդին: «Հայաստանը շահագրգռված է հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացման և խորացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ կարևորելով երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխադարձ աջակցությունը և հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը, PanARMENIAN.Net ին է հայտնել կառավարության մամլո ծառայությունը: Ռասել Թրուդը վարչապետին է ներկայացրել Ավստրալիայի կառավարության խնդրանքը՝ 2013-2014 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ավստրալիայի թեկնածությանն աջակցելու հարցում: Տիգրան Սարգսյանը խոստացել է քննարկել հարցը և մինչ քվեարկությունը ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը: Զրուցակիցները կարևորել են ինչպես տարբեր միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությունը, այնպես էլ երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |