ԵԽԽՎ նախագահը դեմ է Ղարաբաղի գծով ենթակոմիտեին![]() 25 հունիսի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը մամլո ասուլիսում հայտարարել է, որ կողմ չէ Վեհաժողովի կազմում Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ստեղծմանը: Նա նաև նշել է, որ դա իր անձնական կարծիքն է: Մինյոնը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է հակամարտության ուսումնասիրությամբ ու կարգավորմամբ և ԵԽԽՎ-ն վստահում է նրան: Սակայն, նա հավելել է նաև, որ ՄԽ միջնորդները առավել ակտիվ պետք է լինեն: Այս հարցի կարգավորմամբ զբաղվող տարբեր կառույցների քանակն ավելացնելու կարիք չկա, գտնում է ԵԽԽՎ նախագահը: Մինյոնը նշել է, որ չի հայտնում ողջ Վեհաժողովի և ԵԽԽՎ կարծիքը: ԵԽԽՎ նախագահը նաև հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունների հետ և քննարկել նրանց հետ ԼՂ գծով ենթակոմիտեի հարցը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |