Անկախության հանրաքվեից առաջ Շոտլանդիայում մարդկանց կփորձեն համոզել մնալ ՄԹ կազմում![]() 25 հունիսի 2012 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայում անկախության հնարավորության վերաբերյալ հանրաքվեի նախաշեմին սկսվում է «Ավելի լավ է միասին» կարգախոսով քարոզարշավը, որի նպատակն է շոտլանդացիներին համոզել մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Քարոզարշավի, որին օժանդակում են լեյբորիստական, պահպանողական և լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները, քարոզարշավի մեկնարկի մասին պաշտոնապես հայտարարել է նախկին ֆինանսների նախարար, Էդինբուրգից բրիտանական խորհրդարանի անդամ Ալիսթեր Դարլինգը: Նրա խոսքով` եթե Շոտլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից, «հետդարձի ճանապարհ չի լինի»: Ալիսթեր Դարլինգը նաև ասում է, որ անկախությունը նման է «միակողմանի տոմսի գնման, որով մեր երեխաներին ուղարկում ենք անհայտ ուղղությամբ»: Նա վստահ է, որ Շոտլանդիան միայն կշահի` ունենալով սեփական խորհրդարան Էդինբուրգում և դրա հետ մեկտեղ մնալով Միացյալ Թագավորության բաղկացուցիչ մասը: Շոտլանդիայի կառավարությունը մտադիր է անկախության հանրաքվե անցկացնել 2014թ. աշնանը: Քարոզարշավն ի օժանդակություն այդ գաղափարի մեկնարկեց մայիսին` «Այո, Շոտլանդիա» կարգախոսով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |