Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային![]() 25 հունիսի 2012 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում կայացված որոշումների կատարման ընթացքը և առաջիկա նստաշրջանին վերաբերող հարցեր: Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է նաև 2012թ. աշնանը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |