Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը ժամանեց Երևան![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ` Մարգիթ Ֆիշերի հետ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում Ավստրիայի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հայաստանի և Ավստրիայի նախագահները կմասնակցեն նաև երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք Հայ-ավստրիական գործարար համաժողովին: Բացի այդ ավստրիական պետության ղեկավարը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հնագույն ձեռագրերի ինստիտուտ և էքսկուրսիա կկատարի Գառնի հեթանոսական տաճար և Գեղարդավանք:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |