«168 ժամ». Մյասնիկ Մալխասյանը կարծում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է անցյալը մի կողմ դնեն և պաշտպանեն Վարդան Օսկանյանին![]() 26 հունիսի 2012 - 10:10 AMT PanARMENIAN.Net - «168 ժամ»-ը գրում է. «Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը պետք է անցյալը մի կողմ դնեն և պաշտպանեն Վարդան Օսկանյանին»,-երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր և քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը` անդրադառնալով նախկին արտգործնախարարի նկատմամբ հարուցված քրեական գործին: Մ.Մալխասյանը թեև ասում է, որ Վ.Օսկանյանը Մարտի 1-ի իրադարձությունների սրբագրողներից էր, սակայն միաժամանակ նշում է, թե ընդդիմությունը չպետք է կառչի անցյալից, պետք է առաջ շարժվի` պատասխանատվության հարցը թողնելով ապագային: «Կարծում եմ, ճիշտ կլինի աջակցություն հայտնել նրան, որպեսզի յուրաքանչյուր ըմբոստ քաղաքական գործիչ հասկանա, որ կարող է իր տեսակետն ազատ հայտնել և համոզված լինել, որ կգտնվեն համախոհներ, ովքեր թույլ չեն տա, որ իշխանական բիրտ ուժն իրենց հալածի»,- ավելացրել է Մ.Մալխասյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |