«Երկիր». ԱԺ հերքում է, թե իր ֆինանսական միջոցները ծախսվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար որպես տույժ

«Երկիր». ԱԺ  հերքում է, թե իր ֆինանսական միջոցները ծախսվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար որպես տույժ

PanARMENIAN.Net - «Երկիր»-ը գրում է, որ մոտ մեկ շաբաթ առաջ թերթը տեղեկացրել էր, որ ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերի և տեսախցիկների արձանագրած խախտումների արդյունքում գանձված գումարով առաջին տեղում պետական հաստատություններն են, առաջին հերթին` ԱԺ-ն:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության և տեղեկատվության միջոցների վարչությունը թերթին ուղղված նամակում նշել է, որ Ազգային ժողովի 2012թ. ֆինանսական միջոցներից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տույժ և տուգանքների տեսքով որևէ գումար չի ծախսվել. «Եթե ԱԺ-ում աշխատող վարորդների կողմից խախտման դեպքեր արձանագրվում են, ապա վարորդներն իրենք են իրենց հաշվին վճարում համապատասխան տույժ և տուգանքները»:

Թերթը նշում է, որ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մեքենաները տրամադրում է ԱԺ-ն, և դա համարվում է ԱԺ-ի գույքը, իսկ խախտման դեպքում ՃՈ-ն ծանուցում է ուղարկում ԱԺ, այլ ոչ թե տվյալ վարորդի հասցեին: Այլ բան է, որ տուգանքը, տղայական կարգով` ներքին պայմանավորվածությամբ, մուծում է խախտում կատարողը: Բայց արդյո՞ք դա է էականը:

 Ուշագրավ
---