ՈւԵՖԱ-ն տուգանել է Գերմանիայի ֆուտբոլային միությանը երկրպագուների անհարիր վարքի համար![]() 26 հունիսի 2012 - 12:18 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ հսկիչ-կարգապահական հանձնախումբը տուգանել է 25 հազար եվրոյով Գերմանիայի ֆուտբոլային միությանը երկրպագուների անհարիր վարքի համար Դանիայի հետ խաղում, որը տեղի ունեցավ հունիսի 17-ին Լվովում: Սա արդեն երրորդ կարգապահական գործն է Գերմանիայի ֆուտբոլային միության դեմ Եվրո-2012-ի ընթացքում: Նիդերլանդների հետ խաղում գերմանացի ֆանատներից մեկը հրավառային ջահ էր վառել: Այն ժամանակ հաջողվեց կարգազանցին հայտնաբերել դեռ մարզադաշտում: Պորտուգալացիների հետ առաջին խաղում «բունդեսթիմի» երկրպագուները տարբեր առարկաներ էին նետում խաղադաշտ, այդ թվում զուգարանի թուղթ, որի պատճառով ՈւԵՖԱ-ն որոշեց տուգանել Գերմանիայի ֆուտբոլային միությանը 10 հազար եվրոյով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Գերմանիայի հավաքականի մոտակա խաղը հանդիպումն է Իտալիայի հետ կիսաեզրափակչում: Հանդիպումը կանցնի հունիսի 28-ին Վարշավայում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |