Հայաստանում նոր «ճանապարհային» բիզնես է հայտնվել![]() 26 հունիսի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղադրված տեսախցիկներն ու արագաչափերը ամեն օր 1500-2000 խախտում են գրանցում, ինչը, ըստ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ հաշվարկների, միջինը կազմում է 35 հազար դոլար, որոնք համալրում են արտաբյուջետային հիմնադրամը: Այդ մասին հունիսի 26-ին Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ նրա, տուգանքը նման խախտումների համար տատանվում է 5000-20 000 սահմաններում, իսկ հաշվարկը կատարվել է միջինացված 8000 դրամով: «Միանշանակ, մենք գործ ունենք բիզնեսի հետ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում 30/ 70 տոկոս հարաբերակցությամբ»,-ասել է նա: Ինչպես ասել է Է. Հովհաննիսյանը, այսօրվա դրությամբ մայրաքաղքում տեղադրված է 20 տեսախցիկ և 32 արագաչափ, առաջիկայում նախատեսվում է տեղադրել ևս 5 տեսախցիկ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |