«Armenia EXPO 2012» 12-րդ ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-9-ը![]() 26 հունիսի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (Գործատուների) միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը տեղեկացնում է «Armenia EXPO 2012» 12-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի կազմակերպման մասին, որը տեղի կունենա 2012 թվականի սեպտեմբերի 7 - 9 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Գլխավոր ցուցահանդեսը Հայաստանում՝ «Armenia EXPO 2012», վաղուց և ամուր հաստատում է իր՝ ամենամեծ, հեղինակավոր, առավել սպասված և նշանակալից միջոցառման դիրքերը Հայաստանի գործարարական կյանքում: Ամեն տարի ցուցահանդեսը հավաքում է մեկ հարթակի վրա խոշորագույն հայրենական արտադրողներին, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին՝ հնարավորություն ընձեռնելով ըստ արժանվույն ևառավելագույնս արդյունավետ ներկայացնելու իրենց արտադրանքը: «Armenia EXPO 2012» տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի բացառիկությունը կայանում է իր թեմատիկ կառուցվածքի մեջ. ընդգրկելով գրեթե բոլոր ոլորտները ևհամախմբելով առանձին ցուցադրություններ խոշորագույն արդյունաբերական ցուցահանդեսում՝ «Armenia EXPO 2012» հնարավորություն է տալիս առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր գործող ֆիրմաների, կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին,գոյություն ունեցող ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, գտնել շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ, և նպաստում է հաջող մարկետինգի իրականացմանը: Բազմաբովանդակ թեմատիկայով «Armenia EXPO 2012» ցուցահանդեսը եզակի հնարավորություն է տալիս մասնագետներին և գործարարներին ծանոթանալու արդյունաբերական արտադրության բոլոր ոլորտների վերջին զարգացումներին, տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: «Armenia EXPO 2012» ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացնող բոլոր մասնակիցների ավելի քան 20% -ը կազմում են արտասահմանյան ընկերությունները և կազմակերպությունները: Ավանդաբար «Armenia EXPO» ցուցահանդեսի բացումն անցկացվում է ՀՀ վարչապետի մասնակցությամբ, իսկ 2011 թվականին բացման արարողությանը առաջին անգամ ներկա էր ՀայաստանիՀանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որն ինքնին խոսում է «Armenia EXPO 2012»-ի կարգավիճակի մասին ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Մասնակից երկրներն են` Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Իրան, ԱՄԷ, Գերմանիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Սիրիա, Չինաստան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |