Դիպուկահարները պետք է ետ քաշվեն սահմանամերձ տարածքներից, գտնում է Ավստրիայի նախագահը![]() ![]() PanARMENIAN.Net - Դիպուկահարները պետք է ետ քաշվեն սահմանամերձ տարածքներից, Երևանում հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Ես 100 տոկոսով կողմ եմ այն տեսակետին, որ այն խնդիրների դեպքում, երբ խոսքը գնում է հազարավոր մարդկանց ճակատագրերի մասին, խնդիրը չի կարող լուծվել ուժի կամ բռնության կիրառման դիրքերից»,-հայտարարել է նա: Ավստրիայի նախագահը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կհաջողվի գտնել ղարաբաղյան հակամարտության լուծումը: Նա նաև նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հետ և իրազեկ է նրանց դիրքորոշմանը այս հարցում, և որ այցելությունը Հայաստան թույլ տվեց նրան ծանոթանալ հայկական կողմի դիրքորոշմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |