Հայաստանի նախագահն ընդունել է պաշտոնական այցով Ավստրիա այցելելու հրավերը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իր ավստրիացի պաշտոնակից Հայնց Ֆիշերի՝ պաշտոնական այցով Ավստրիա այցելելու հրավերը: «Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախագահին՝ ինձ Ավստրիա պաշտոնական այցի հրավերի համար: Ինձ համար դա մեծ պատիվ է, և ես այն հաճույքով ընդունում եմ»,-ասել է ՀՀ նախագահը Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամլո ասուլիսում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ավստրիայի միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում սա Ավստրիայի Հանրապետության նախագահի առաջին պաշտոնական այցն է: Նա հույս հայտնեց, որ սա ևս մեկ կարևոր ուղենիշ է հայ և ավստրիացի ժողովուրդների՝ ժամանակի փորձությունն անցած բարեկամության ամրապնդման ճանապարհին: ՀՀ նախագահը նշեց նաև, որ նախագահ Ֆիշերի հետ հանդիպումը գնահատում է շատ դրական ու արդյունավետ և հույս հայտնում, որ դրանք շարունակական բնույթ կկրեն` հանուն մեր երկրների և ժողովուրդների բարեկամության հետագա խորացման և ամրապնդման: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |